Գագիկ Ծառուկյանը 15 տարի եղել է «Դիպված» հաղորդաշարի կողքին. Զավեն Հարությունյան
Այսօր մշակույթի մի շարք գործիչներ բաց նամակ էին հղել Գագիկ Ծառուկյանին՝ որպես «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատիրոջ, իրենց մտահոգությւոնը հայտնելով, որ «Դիպված» հաղորդաշարը, որը շուրջ 15 տարի հեռարձակվում էր «Կենտրոն»-ի եթերում, տևական ժամանակ է, ինչ չի հեռարձակվում։
«Ցավոք, տևական ժամանակ է, ինչ հաղորդաշարը եթերում չէ: Ի պատասխան հեռուստաընկերության տնօրինությանը և հաղորդաշարի հեղինակին ուղղված բազմաթիվ հարցումներին՝ միշտ հնչել է - «շուտով…» Այս անորոշությունը տեղիք է տալիս մտածելու, որ գուցե հաղորդաշարի ստեղծագործական խումբը բախվել է որոշակի խոչընդոտների, որոնց մասին խուսափում է խոսել նաև հեղինակը»,-նշված է նամակում։
Նամակին ի պատասխան՝ այսօր պարզաբանմամբ է հանդես եկել «Դիպված» հաղորդաշարի հեղինակ և վարող Զավեն Հարությունյանը։
Նա նշել է, որ եթե չլիներ Գգաիկ Ծառուկյանի ու նրա ընտանիքի հովանավորությունը, հաղորդումը 15 տարի եթերում չէր լինի։ «Մյուս հարցը, թե ինչու նման նամակ գրեցին, խնդիրն այն է, որ վերջին ժողովի ժամանակ, որ հանդիպել ենք պարոն Ծառուկյանի հետ, նա հարցրեց՝ ինչո՞ւ եթեր դուրս չեք գալիս, և պարոն Ծառուկյանն ասաց՝ եթե ես կարող եմ որևէ հարցով օգնել Ձեր առողջական խնդիրների հետ կապված, ես կանեմ ամեն ինչ»,-ասաց Զավեն Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում.