Եթե ժողովրդի ուժը ստիպեց Սերժ Սարգսյանին հեռանալ, Էջմիածինցիների միասնությունը կօգնի ազատվել մանվելգրիգորյաններից
NEWSPRESS.am--ի հիմնադիր-տնօրեն Արինա (Արմենուհի) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե Էջմիածինցիները դեմ են Գրիգորյանների կամայականություններին ու նրանց անտանելի դարձած պահելաձևին, ապա հենց այսօր արդեն ժամանակն է չվախենալ ու ոտքի ելնել։ Բոլոր էջմիածինցիները պետք է հասկանան ի վերջո, որ իրենք են իրենց քաղաքի տերը, ու եթե հարգում են իրենց անցավորների հիշատակը, ովքեր մանվելականների դատաստանի զոհ են դարձել, պետք է ոտքի ելնեն ընդդեմ Գրիգորյանների ու պահանջեն նրանցից պատասխան տալ իրենց հասցրած վնասների համար։
Հունիսի 14-ին Էջմիածնում կազմակերպվելու է հավաք՝ ընդդեմ Գրիգորյանների․ սիրելի էջմիածինցիներ, եթե ուզում եք իսկապես վերացնել վախի մթնոլորտն Էջմիածնում, եթե իսկապես ուզում եք արժանապատիվ կյանքով ապրել ձեր հարազատ քաղաքում, եթե ուզում եք երեկոյան հանգիստ խղճով ու առանց վախի զգացողության գլուխը դնել բարձին, ուրեմն պետք է բոլորդ դուրս գաք՝ մասնակցելու հավաքին։ Միայն միասին դուք կարող եք պատասխանատվության ենթարկել Գրիգորյաններին՝ իրենց տված վնասների համար։
Վերջապես հանեք վախը ձեր միջից ու մեկ միասնկան բռունցք դարձած, հանեք կրիմինալը Հայաստանի Սրբավայր Էջմիածնից։ Դուք ունեք այդ իրավունքը․․․ Եթե ժողովրդի ուժը ստիպեց Սերժ Սարգսյան բռնապետին հեռանալ, ապա Էջմիածինցիների թասիբն ու միասնությունը կօգնի ազատել քաղաքը մանվելականներից ու նրանց ստեղծած վախի մթնոլորտից»։