Արդարադատության նախարարի տեղակալներ են նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արթուր Հովհաննիսյանին նշանակել արդարադատության նախարարի առաջին տեղակալ»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ:
Փաշինյանի այլ որոշումներով՝ Վիգեն Քոչարյանը, Սուրեն Քրմոյանը և Արտակ Ասատրյանը նշանակվել են արդարադատության նախարարի տեղակալներ: