Սերգեյ Ավետիսյանն ազատվեց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝
Սերգեյ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ։