«Ռեալում» մերժեցին Ռոնալդուին․ պորտուգալացին հեռանում է ակումբից
Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո խոսակցություններն ու լուրերը շարունակվում են այն մասին, որ մադրիդյան ակումբից հեռանալու է թիմի արդեն իսկ կենդանի լեգենդը՝ Ռոնալդուն։
Record պարբերականն էլ գրեց, որ իսպանական գրանդում չեն ցանկանում բարձրացնել պորտուգալացու աշխատավարձը, ու նա միանշանակ կհեռանա թիմից։ Ինչպես արդեն հաղորդել էինք, Ռոնալդուն «Ռեալի» ղեկավարությանն ասել էր, որ ցանկանում է տարեկան ստանալ 72 միլիոն եվրո։
Սակայն ինչպես երևում է պարբերականից, թիմի ղեկավարությունը չի ցանկանում բարձրացնել նրա աշխատավարձն ու պահել թիմում։ Հավելենք նաև, որ պորտուգալացու տրանսֆերի գնման թիվ 1 թեկնածուն «ՊՍԺ»-ն է, ով ամեն գումար պատրաստ է վճարել, միայն թե նա գա փարիզյան ակումբ։