Սպիտակ տունը հաստատեց․ Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը կկայանա
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը տեղի կունենա սինգապուրյան Սենթոզա կղզու շքեղ հյուրանոցներից մեկում:
Հանդիպման վայրը հաստատվել է Սպիտակ տնից: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Twitter- ի իր էջում գրել է, որ հունիսի 12-ին Սենթոզա կղզում՝ «Կապելլա» հյուրանոցում տեղի կունենա գագաթնաժողով՝ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ:
Հյուրանոցում տեղի կունենան բանակցությունները, սակայն ամենայն հավանականությամբ երկու երկրների առաջնորդները կապրեն այլ վայրում: Սենթոզան մեկն է այն 63 կղզիներից, որոնք Սինգապուր պետության տարածքն են կազմում: Կղզու տարածքը մոտավորապես 500 հեկտար է: