Արտակարգ դեպք Երևանում. ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված տղամարդ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 3 մանկական հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ մասում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարվածից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը և որտեղ և ինչ պայմաններում է նա մարմնական վնասվածքներ ստացել։