«Աշոտյան SIKTIR»-ն ու ժողովրդին «քցած» տիկինը
Հանրապետական կուսակցության աստեղային ժամն այլևս անցյալում է, և այդ պատմական պահի վերջակետն այսօր Ազգային ժողովում դրեցին իշխանական պատգամավորները՝ մեկը մեկի հետևից ոտքերն ամպոտ հանրապետականներին ցույց տալով այս կյանքում իրենց իսկական տեղը:
Նախ ընդդիմադիր ՀՀԿ-ականներից ոմանց մի քանի կսմիթներ հասցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ տիկին Հերմինե Նաղդալյանին ամոթանք տալով ժողովրդի գրպանից 3 մլն դրամի խոսելու և այդ փողը ամիսներով չվճարելու համար:
Այնուհետև ամոթանք ստանալու էստաֆետը փոխանցվեց երդվյալ հանրապետական Արմեն Աշոտյանին:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նրան հորդորեց հիշել՝ ով է եղել ինքը՝ նախքան պաթոսախառն ելույթներ ունենալը. «Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ՝ գնա և տեսնի, թե էներգետիկ շարժման ժամանակ հազարավոր մարդիկ ինչ էին խոսում, հիշե՛ք, թե Աշոտյանը ով էր «Էլեկտրիկ Երևան»-ից և հեղափոխությունից առաջ»,-ասաց Մելքումյանը:
Իսկ թե ով էր Աշոտյանն «Էլեկտրիկ Երևան»-ի ժամանակ, թերևս, բոլորին է հայտնի, քանի որ ժողովրդի մեջ դեռ չի մոռացվել՝ «Աշոտյան SIKTIR»-ն ու դրա ազդեցությունը այն ժամանակվա Կրթության նախարարի վրա:
Այն, որ այսօր Աշոտյանի օրը չէր՝ վստահաբար կարելի պնդել՝ հաշվի առնելով նրան հասցված ևս մեկ ջախջախիչ հարվածը, որի հեղինակն էլ դարձավ Էնֆիաջյանը՝ «ամեն լերկ ու փայլուն բան չի, որ գլուխ է» արտահայտությամբ:
Բավարար կլինե՞ն այս հարվածները Աշոտյանին ու Նաղդալյանին՝ իրենց իրական տեղում հայտնվելու համար՝ կիմանանք մի փոքր ժամանակ անց՝ հետևելով նրանց գործունեությանը, իսկ մինչ՝ այդ սպասենք և տեսնենք՝ հաջորդ անգամ ումն է լինելու ցած իջնելու հերթը: