Բախվել են Գազելը, 07-ն ու Մերսեդեսը. կան վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ). shamshyan.com
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 11 OL 921 համարանիշի, «Գազել» մակնիշի 34 DS 879 և «Mercedes» մակնիշի ՏԼ 949 ՏԼ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:
Բախման արդյունքում «Գազելի» վրայից պոկվել և ընկել է շարժիչը, «Mercedes»-ն էլ առաջ ընթանալով, հայտնվել է կանաչ գոտում՝ կոտրելով առջևի անվահեծանն ու բազալտե քարերը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:
Սկզբնաղբյուրը՝ shamshyan.com: