Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից դրախտի ուղեգիր ենք ակնկալում․ Գևորգ Պետրոսյան
«Կներեք, բայց այս ամբիոնից երբևէ հնչեցվե՞լ է իդեալական ծրագիր. այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանից ու իր թիմից դրախտի ուղեգիր ենք ակնկալում»։ Այսօր ԱԺ-ում անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին՝ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ անթերի ծրագիր չի լինում, և այն, որ ծրագիրն ունի թերություններ,օրինաչափ է։
«Կառավարության ծրագիրն Աստվածաշունչ չէ, որ չի կարելի փոխել»,- նկատեց Պետրոսյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն էլ նշեց, որ Հանրապետականը լավ ընդդիմություն է, և ինքը համաձայն է որոշ դիտարկումների հետ։
«Ես միանում եմ դիտարկմանը, որ ԱԱԾ-ն լուրջ ֆունկցիաներ ունի, և եկեք չկցենք սա որևէ մեկին: Ես միանում եմ նաև Շարմազանովի այն դիտարկմանը, որ աշխատատեղերի ստեղծում չի լինի՝ առանց հանքաարդյունաբերության, շինարարության և այլն: Իհարկե, առաջնահերթ են նոր տեխնոլոգիաները, բայց դրանք 5-10 հազար մարդ են ներգրավվելու։ Բայց աշխատատեղերը մեր երկրում ապահովելու է արդյունաբերությունը»,- ասաց պատգամավորը։