Գրիգոր Գրիգորյանի և նախագահ Քոչարյանի միջև երբևէ նման հեռախոսազրույց չի եղել․ Վիկտոր Սողոմոնյան. Tert.am
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն Ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը իրավապահներին հայտնել է, թե մարտի 1-ի սպանության հրահանգն ստացել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից՝ նրա հետ հեռախոսազրույցի միջոցով։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է լուրը։
Նա նշել է, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը նախագահ Քոչարյանի հետ հեռախոսազրույց է ունեցել և նշեց, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Գրիգոր Գրիգորյանը չէր կարող պատմել իր և նախագահ Քոչարյանի հեռախոսազրույցի մասին, քանի որ երբևէ նման զրույց չի եղել:
«Այդ լուրը կարդալիս ինձ զանգահարեց պարոն Գրիգորյանը և իր վրդովմունքը հայտնեց նշված հոդվածի կապակցությամբ: Նա ասաց, որ որևէ հարցաքննության չի ենթարկվել և այդ թեմային առնչվող հայտարարություններ չի արել, առավել ևս` նման մտացածին ու կեղծ բովանդակությամբ հայտարարություն, որ վերագրվել է իրեն: Այնպես որ, գործ ունենք նշված կայքի կողմից նախագահ Քոչարյանին ուղղված հերթական կեղտոտ հերյուրանքի հետ»,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը և նշեց, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել լրատվամիջոցի դեմ և պահանջել, որ ներողություն խնդրեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում