Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների քրեական գործով դատական նիստի ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ: Մեղադրող դատախազը միջնորդությանը նշեց, որ նախընտրելի է կիրառել գրավ՝ ըստ էության չմերժելով միջորդությունը:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ և վերադառնալուց հետո դատավոր Գաբրիելյանը հայտնեց պաշտպանի միջնորդությունը բավարարելու մասին:
խորհրդակացական սենյակից վերադառնալով՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է Շուշանյանի միջորդությունը և Տիգրան Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց ստորագրությամբ չհեռանալու:
Լուսանկարը՝ Hetq.am-ի