Գարեգին Բ-ն իր հրաժարականը պահանջող ցուցարարներին հանդիպման է հրավիրում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոս և ծայրագույն պատրիարք Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով Երևանում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր կայանալիք ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի պաշտոնական կայքէջից:
Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը»։