Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքականություն

Արարատի նորանշանակ մարզպետն՝ իր կադրային քաղաքականության մասին

Արարատի մարզպետարանում «կադրային ջարդ» չի սպասվում, սակայն որոշ փոփոխություններ, այնուամենայնիվ, կլինեն: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Կադրային ջարդ, որպես այդպիսին, աշխատակազմի մասով չի լինելու, լինելու են մեկ-երկու վարչությունների պետերի փոփոխություններ, որոնցից դժգոհություններ կան դեռևս շատ վաղուց: Ինչ վերաբերում է հայեցողական պաշտոններին՝ մարզպետի տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ, միանշանակ գալու է իմ թիմը, որի հետ ես պատրաստվում եմ աշխատել: Կտեսնենք, եղածների մեջ ովքեր կան, որ տարիների փորձ ունեն, որ կարող են մեզ օգտակար լինել: Միանշանակ չէ, որ բոլոր տեղակալները, խորհրդականները, օգնականները լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Կարող են լինել անկուսակցականներ, կարող է նախկինում այլ կուսակցության ներկայացուցիչ լինել, դա կապ չունի»,- նշեց մարզպետը:

Նա շեշտեց, որ իրենց պետք են խելացի, գիտակ, պոտենցիալ ունեցող մարդիկ:

Անդրադառնալով հարցին, որ Արարատի մարզում կան Հանրապետական կուսակցությունից գյուղապետեր, և արդյո՞ք նրանցից որևէ մեկը ցանկություն հայտնել է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Սարգսյանը պատասխանեց, որ դեպքեր եղել են, սակայն իրենք մերժել են:

«Դեռ երկու շաբաթ առաջ եղել է դեպք, երբ ցանկացել են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն մենք մի փոքր նուրբ ենք մոտենում այդ հարցին, շատ սկզբունքային ենք այդ հարցերում: Նայում ենք մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններին այդ համայնքի ղեկավարն իրեն ինչպես է դրսևորել: Ցանկացած քաղաքացու անդամագրվելու հետ կապված մենք շատ սկզբունքային ենք, քանի որ ընտրակաշառքի բաժանման դեպքեր են եղել, այդպիսի մարդիկ տեղ չունեն կուսակցության շարքերում»,- նկատեց մարզպետը:

Մինչև ԱԺ արտահերթ ընտրություններն իր գործունեության վերաբերյալ հարցին Սարգսյանը պատասխանեց, որ իրենց մոտ հիմա գյուղատնտեսական շրջան է և քաղաքական հարցերով մի փոքր ավելի քիչ են զբաղվելու:

«Այս պահին Արարատի մարզում զբաղվելու ենք ոռոգման ջրի խնդիրների լուծելու և բերքի իրացումը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Եթե բողոքներ չլինեն, պատշաճ կազմակերպվի գյուղատնտեսական սեզոնը, դա մեզ համար, կարելի է ասել, հիանալի քարոզարշավ կլինի»,- եզրափակեց ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: