Թե ինչպես «ընկերացան» Եղիշե Չարենցն ու մորֆին

Այս թեմայով
- Հայաստանում է պահվում Մոցարտի ամենաարժեքավոր փաստաթղթերից մեկը․ Ի՞նչ է գրված այդ նամակում
- Սերգեյ Եսենինը դիահերձարանում․ սահմռկեցուցիչ ու ողբերգական (բացառիկ լուսանկարներ)
- «Կարոյի բոյը իմը լիներ, Երևանի գոզալները իմը կլինեին»․ ի՞նչ էր երազում Եղիշե Չարենցը
- Երբ Եղիշե Չարենցը չկարողացավ զսպել արցունքները
«1929 թվականին Չարենցը հիվանդացավ ու պառկեց Մոսկվայի քաղաքային երկրորդ հիվանդանոցում։ Մի հայտնի վիրաբույժի կատարած անդամահատությունից հետո ես ու Կարոն այցելեցինք Չարենցին։
-Տեսե՛ք, ինչ ահռելի քարեր հանեցին երիկամունքներիցս, - ասաց Չարենցն ու բացեց թղթի մեջ փաթաթված կաղնու չափ մի քար և դրա կեսի չափ էլ մյուսը։ - Զարհուրելի ցավեր էի զգում օպերացիայից հետո, ու ցավերը մեղմելու համար մորֆի սրսկեցին մի քանի անգամ. խիստ դուր եկավ ինձ։ Հիմա էլ թեև ցավեր չեմ զգում, սակայն գոռգոռում եմ, իբրև թե ցավեր ունեմ, ու գալիս սրսկում են։
Այդպես սկսվեց Չարենցի ընկերությունը մորֆիի հետ։ Նա զգում էր ավերածությունն իր օրգանիզմի վրա, սակայն արդեն ընտելացել էր ու դժվարանում էր թողնել։ Օրինակ էր բերում Վալերի Բրյուսովին և ուրիշներին, որոնք գործածում էին ու դրանով մխիթարվում։
Միքայել Մազմանյանի հուշերից
«Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին»․ Երևան, 1961 թվական