Արցախի ԱԱԾ պետը հրաժարական է ներկայացրել. Արայիկ Հարությունյանը հաստատեց
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Հարությունյանը ևս հրաժարական է ներկայացրել, իսկ ասուլիսը հրավիրված էր, որպեսզի Հարությունյանը ներկայացնի դրանց պատճառները:
Ավելի վաղ հրաժարական տալու մասին հայտարարել էր նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: