Գևորգ Սաֆարյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։ Դատախազն այդ միջնորդությանը չառարկեց։
Սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի միջնորդության լուծումը հետաձգվում է։