Լենա Նազարյանն ու Հրաչ Հակոբյանը երաշխավորագիր են ներկայացրել՝ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու համար
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանն ու Լենա Նազարյանը երաշխավորագիր են ներկայացրել՝ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանս և Հրաչ Հակոբյանս սույնով հավաստում ենք, որ մեր խոսքով և մուծվող դրամական գումարներով երաշխավորում ենք թիվ ԵԷԴ/0091/01/17 քրեական գործով ամբաստանյալ Արեգ Արմենակի Կյուրեղյանի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
Երաշխավորողներիս հայտնի են ՀՀ քերական դատավարության օրենսգրքի 145-րդ և 147-րդ հոդվածների բովանդակությունը և իրվական հետևանքները»,- ասված է երաշխավորագրում:
Երաշխավորագիրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հրաչ Հակոբյանը՝ կից գրելով. «Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ»: