Ովքե՞ր են Աշխարհի առաջնությունում Պուտինի ֆավորիտները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե որ հավաքականներին է համարում Աշխարհի 2018 թվականի առաջնության ֆավորիտ:
«Բարդ հարց է: Այնտեղ շատ թեկնածուներ կան: Դա և՛ լատինաամերիկյան հավաքականներն են՝ Արգենտինան ու Բրազիլիան: Մենք գիտենք, որ աշխարհի նախորդ առաջնություններում նաև հիանալի խաղ է ցույց տվել Գերմանիայի հավաքականը, խաղի լավ որակ, գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրել Իսպանիայի հավաականը: Հավանաբար, կլինեն և այլ թեկնածուներ, բայց կհաղթի ուժեղագույնը»,- Պուտինի խոսքը փոխանցել է Չինաստանի միջազգային ռադիոն:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունը կանցկացվի հենց Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակամիջոցում: Խաղերը տեղի կունենան Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Վոլգոգրադում, Եկատերինբուրգում, Կազանում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Սամարայում, Սարանսկում և Սոչիում: