Արտակ Սարգսյանը դուրս եկավ ՀՀԿ-ից
Արտակ Սարգսյնաը դուրս է եկել ՀՀԿ-ից: Այդ մասին նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի հայրենակիցներ,
Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր՝ շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության:
ԱԺ պատգամավոր՝ Արտակ Սարգսյան»: