Ահազանգ Բերդից
Հունիսի 5-ին, ժամը 15:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակա ժայռից քարը պոկվել և մոտ 15 մ գլորվելով՝ հայտնվել է ցանկապատի մոտ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված քարը (0.64 խմ) մոտ 20 տարի է ինչ նույն վայրում է, պարզապես սահել է մոտ 30սմ:
Փրկարարները քարը մասնատել և հեռացրել են տարածքից: