Կրիշտիանու Ռոնալդուն հեռանո՞ւմ է «Ռեալից», թե այդկերպ ցանկանում է ավելի շատ գումար վաստակել․ նոր զարգացումներ
Ինչպես արդեն հաղորդել էինք, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել իսպանական գրանդը։ Արդեն այսօր իսպանական սպորտային պարբերականները սկսեցին գրել այդ դրամատիկ իրադարձության նոր զարգացումների մասին։
Պարբերականենրի տեղեկացմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» ղեկավարությանը նշել է, թե որ դեպքում կմնա թիմում։ Ռոնալդուն ցանկանում է ստանալ տարեկան 72 միլիոն եվրո ու այդ գումարը ստանալու դեպքում միայն պայմանագիրը կերկարաձգի ու չի տեղափոխվի այլ թիմ։
Մյուս կողմից Ռոնալդույի համար պայքարում է ֆրանսիական ՊՍԺ-ն, ով առանց մեկ վայրկյան անգամ մտածելու այդ գումարը կտա պորտուգալացուն։ Ֆրանսիական ակումբում գումարային ոչ մի խնդիր չկա, սակայն հստակ երևում է, որ Ռոնալդուն ցանկանում է մնալ «Ռեալում» ու ստանալ շատ բարձր աշխատավարձ։