Ահաբեկչության նախապատրաստություն՝ Բրիտանական թանգարանում․ ահաբեկիչները եղել են բացառապես կանայք
Լոնդոնի դատարանը 18-ամյա Սաֆա Բուլարին մեղավոր է ճանաչել՝ Բրիտանական թանգարանում ահաբեկչություն կազմակերպելու մեջ: Սրանով նա դառնում է բրիտանական պատմության մեջ ամենաերիտասարդ կինը, ով մեղադրվել է ահաբեկչության մեջ:
Սա նաև առաջին դեպքն է, որ հատուկ ծառայության աշխատակիցները բացահայտել էին ահաբեկչական խմբավորում՝ բաղկացած բացառապես միայն կանանցից: Սաֆա Բուլարը ծնունդով Բրիտանիայից է, նա այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է:
Աղջիկը մեղավոր է ճանաչվել երկու ահաբեկչություն կազմակերպելու մեջ, բացի այդ նա ցանկացել է գաղտնի տեղափոխվել Սիրիա՝ միանալու ջիհադիստներին: Դատարանում նա ասել է, որ ահաբեկչությունները կազմակերպել է այն բանից հետո, երբ նրա փեսացուն, ով կռվում էր «Իսլամական պետության» շարքերում, սպանվել է: