Ֆուտբոլային աշխարհի ամենահզոր մասնագետները «մերժում են» «Ռեալին»․ Մադրիդում քաոսը դեռ շարունակվո՞ւմ է
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալ»-ում դեպքերի նմանատիպ զարգացում կընթանա։
Զիդանը հրաժարական տվեց, Ռոնալդուն պատրաստվում է հեռանալ։
Իսկ հիմա նոր զարգացումներ են ընթանում, քանի որ հեղինակավոր մասնագետները, ովքեր ամենահավանական թեկնածուներն են ակումբը գլխավորելու՝ ինչ-ինչ պատճառներով մերժում են։
«Ռեալ»-ի մասին բացասական խոսեց Յոահիմ Լյովը։ Արդեն այսօր իտալական սպորտային պարբերականները սկսեցին գրել, որ «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Ալեգրին մերժել է «Ռեալ»-ին։ Իսպանական գրանդի ցուցակում մնացել են Արսեն Վենգերը, ում թիմի երկրպագուները չեն էլ ցանկանում տեսնել, ինչպես նաև Անտոնիո Կոնտեն։
Փաստացի մի շարք հեղինակավոր մասնագետներ մերժեցին, պետք է հաշվի առնել, որ Մադրիդի «Ռեալի» գայթակղությանը շատ քչերն են կարողացել դիմանալ։