NEWSPRESS.am-ը լեռների գագաթներից ներկայացնում է Ազատի ջրամբարի գեղեցկությունը (բացառիկ ֆոտոշարք)
1976 թվականին կառուցված Ազատի ջրամբարը տնտեսական առումով ունի շատ մեծ նշանակություն, սակայն մյուս կողմից պետք է նշել, որ այս ջրամբարն ունի նաև տուրիստական նշանակություն։ Լեռների գրկում գտնվող այս արհեստական լիճն իր գեղեցկությամբ գրավում է զբոսաշրջիկներին, ինչպես նաև Հայաստանում ապրող շատ մարդկանց։
Հայաստանը լեռների երկիր է ու թվում է, թե ջրամբարը շրջապատող լեռները, որոնք մեծամասամբ զուրկ են ծառերից, չեն կարող գեղեցիկ լինել։ Սակայն հայտնվելով լեռների գագաթին, զգում ես, թե ծառերից ու բուսականությունից զուրկ այս լեռները գրավում են իրենց գունային գեղեցկությամբ ու ջրի հետ ներդաշնակության հիասքանչ գեղեցկությամբ։
NEWSPRESS.am-ի ֆոտոխցիկը լեռների գագաթներից ներկայացնում է Ազատի ջրամբարի ամբողջ գեղեցկությունը։