Ինչ է պահպանվել պատմական Դվին մայրաքաղաքից հիմա (բացառիկ ֆոտոշարք)
Մեր պատմիչներից իմանում ենք, որ Դվին քաղաքը կառուցվել է 4-րդ դարում՝ Խոսրով Կոտակ թագավորի օրոք։ Պատմահայր Խորենացուց էլ իմանում ենք, որ Դվին բառը թարգմանաբար նշանակում է «բլուր»։
Դվինը եղել է հայոց ամենագեղեցիկ ու ծաղկուն քաղաքներից մեկը։ Քաղաքն ունեցել է մոտ 100 հազար բնակիչ։ Պատմական Հայաստանի 7-րդ մայրաքաղաքը կործանվեց 13-րդ դարում՝ թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ։
Դեռ 20-րդ դարի սկզբներից Դվինի տարածքում իրականացվել են պեղումներ ու այդ պեղումների արդյունքում մասնագետները գտնում են Դվինի ավերակներն ու բացահայտում, թե ինչ մայրաքաղաք ենք մենք ունցել։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է բացառիկ Ֆոտոշարք Հնաբերդից, որտեղ գտնվում են Դվին մայրաքաղաքի ավերակները։