«Գողականները գառների պես խելոք են»․ Օսիպյանը կրկնում է իր նախորդի խոսքերը
Թե ովքեր են այն «օրենքով գողերը», որոնք հավաք էին կազմակերպել Երևանում և, որը ոստիկանությունը կանխել է, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի ուզում մանրամասնել։ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ իրենց կողմից իրավիճակը վերահսկվում է։
«Թույլ տվեք չասել՝ ովքեր են եղել, բայց շարունակական է լինելու մեր աշխատանքը: Գողականներն ու քրեական հեղինակությունները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում: Նման արատավոր երևույթները տեղ չունեն մեր հասարակության մեջ»,- ասաց Օսիպյանը։
Նա կրկնում է նախորդ ոստիկանապետի խոսքերը, թե գողականները գառների պես խելոք են․ «Այս պահին իրավիճակը հանգիստ է, ուրեմն խելոք են»:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում: