Գեղեցկություն, որին կարելի է անվերջ նայել․ Մերիլին Մոնրոյի ամենակրքոտ լուսանկարները (ֆոտոշարք)
20-րդ դարի ամենագեղեցիկ կնոջ՝ Մերիլին Մոնրոյի մասին մինչ օրս գրվում են գրքեր, նկարահանվում ֆիլմեր։ Աշխարհը շարունակում է ուսումնասիրել, նորովի բացահայտել այս սեքս-խորհրդանիշին, ով իր ամբողջ կյանքն ապրեց իբրև ֆիլմ։
Նրա կենսագրությանը ծանոթանալիս կարելի է հանդիպել մի հաստափոր վեպի, որն ունի մի գեղեցիկ անուն՝ Մերիլին Մոնրո։ Որքան էլ զարգանում է աշխարհը, առաջ են գալիս նոր մարտահրավերներ, փոխվում են գեղեցկության չափանիշները, այնուամենայնիվ շատերը շարունակում են հաշվի նստել այդ կնոջ գեղեցկության հետ։
Ներկայացվող ֆոտոշարքում Մերիլին Մոնրոյի ամենակրքոտ լուսանկարներն են։