Օսիպյանը Մասիսի քաղաքապետի ազատ արձակման հետ կապված մեղադրանքներն ուղղում է դատական համակարգի կողմը
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համաբարձումյանի ազատ արձակմանը։
Նա ոչ առանձնակի ոգևորությամբ՝ նշեց․ «Ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը»։
Այնուհետև, փորձելով հեռացնել քաղաքապետի ազատ արձակման հետ կապված մեղադրանքներն իր ղեկավարած համակարգից՝ Օսիպյանն ավելացրեց «Գիտեք, թե Հայաստանում որ մարմիններն են իրականացնում արդարադատությունը: Դատարանն այդպես որոշեց, ես կխնդրեմ այդ հարցերը տաք այդ մարմիններին, հարցն ուղղեք դատարաններին»։
Իսկ հարցին, թե դուք չունե՞ք տեսանյութեր, որոնք կապացուցեն, որ հենց նրանք են կատարել այդ բռնությունները ցուցարարների նկատմամբ, Օսիպյանը պատասխանեց․ «Դե երևի բավարար տեսանյութեր եղել է, որ ոստիկանությունը քննչական մարմնի հետ համատեղ նման որոշում է կայացվել»։
Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Օսիպյանը, փաստորեն, հասարակության որոշ հատվածի կողմից հնչեցրած մեղադրանքներն ուղղում է դատական համակարգին, թե՞ ոչ, ինքը՝ Օսիպյանը, չի մանրամասնում։