Գագիկ Ծառուկյանի որդին Եվրոպայի առաջնությունում մեդալ է նվաճել (տեսանյութ)
Հաղթանակած հայ մարզիկները վերադարձել են հայրենիք: Այս անգամ Եվրոպայի առաջնությունում հիանալի հանդես եկան բազմամարտիկները: Մեր ընտրանին հին աշխարհի առաջնությունից վերադարձել է 14 մեդալով, որոնցից 7-ը՝ ոսկե, 4-ն՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե:
Հաղթանակած մարզիկներին դիմավորել ու շնորհավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այս անգամ ցնծության երկու առիթ ուներ՝ Եվրոպայի առաջնությունից մեդալով էր վերադարձել նաև նրա որդին՝ Նվեր Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում