ԱՍՈւԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ. Թեման՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը, կլիմայի փոփոխությունները
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է:
Շրջապատող միջավայրի աղտոտվածության, կլիմայի փոփոխությունների և էկոլոգիական ոլորտի առաջնահերթ խնդիրների շուրջ հունիսի 5-ին, ժամը 11.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը և «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը` Աբովյան փողոցից:
Հեռ. 093 05 33 88: