Լիտվան և Ռումինիան խախտել են երկու կալանավորների իրավունքները
Լիտվան և Ռումինիան խախտել են երկու կալանավորների իրավունքները, ովքեր կասկածվում էին Ալ Քաիդա խմբավորման հետ կապ ունենալու մեջ, թույլ տալով Կենտրոնական հետախուզական վարչությանը՝ նրանց տանջանքների ենթարկել:
Ամերիկայի Միացյալ Նահանգները 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ձերբակալել էր Աբու Զուբեյդին և Աբդ Ալ Ռախիմ Ալ Նաշիրիին, ովքեր այս պահին Գուանտանամոյի բանտում են:
Կենտրոնական հետախուզական վարչությունը մի քանի գաղտնի բանտեր է ունեցել, որոնցից մի քանիսը՝ Լիտվայի և Ռումինիայի տարածքում, որտեղ ժամանակին պահվել են երկու կալանավորները: Դատարանի որոշմամբ՝ Լիտվան և Ռումինիան պարտավորվել են 100 հազարական դոլար վճարել երկու կալանավորներին՝ նրանց իրավունքները խախտելու համար: