Ռոզա Ծառուկյանը փոքրիկներին մաղթել է ժառանգել օրինապահություն (տեսանյութ)
Հունիսի 1-ի կապակցությամբ տոնական միջոցառում է կազմակերպվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում: Փոքրիկներն ինքնուրույն գրել են միջոցառման սցենարն ու մեծերին հորդորել՝ չմիջամտել:
Երեխաներին շնորհավորելու է գնացել նաև հատուկ հյուր Ռոզա Ծառուկյանը.
«Ես մեր մանուկներին ցանկանում եմ երջանիկ մանկություն, լավ երիտասարդություն և ժառանգեն մեր հայ օրինապահությունը, որը եկել է դարերի խորքից: Ցանկանում եմ ձեզ երջանկություն, խաղաղություն աշխարհին և բարեկեցիկ կյանք»,- իր խոսքում նշել է Ռոզա Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում