«Ռեալ»-ն ուշքի չի գալիս, ու արդեն 2-րդ շոկային հարվածը․ Ռոնալդուն ևս հեռանում է
Պորտուգալացի հարձակվող Կրիշիանու Ռոնալդուի համար Չեմպիոնների լիգայի այս գավաթը վերջինը կլինի Մադրիդի «Ռեալ»-ի կազմում։ Այս մասին հաղորդում են իսպանական սպորտային պարբերականները։
Աղբյուրները նշում են, որ իր որոշման մասին Ռոնալդուն թիմակիցներին հայտնել է Չեմպիոնների լիգայի եզրափակչից օրեր առաջ։ Տարօրինակ էր նաև այն, որ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելուց անմիջապես հետո, Ռոնալդուն մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հեռանալու է, սակայն ֆուտբոլիստներից մի քանիսը չէին հավատում այդ լուրին։
Իսպանական Marca պարբերականն էլ նշում է, որ իր հեռանալու մասին Ռոնալդուն պարզաբանել է, որ դա բացարձակապես կապ չունի գումարների հետ։
Փաստացի իսպանական գրանդը մնում է թե՛ առանց գլխավոր մարզչի, և թե՛ առանց գլխավոր ֆուտբոլիստի։