Հարձակվել են փաստաբան Կարեն Հովհաննիսյանի վրա ու ծեծի ենթարկել նրան. Shamshyan.com
Երեկ՝ մայիսի 31-ին Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել. Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Երեկոյան Երևանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հ.-ն դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել իր հետ, որի ընթացքում իրեն անծանոթ անձը անհիմն հարձակվել է իր վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։
Ոստիկանները պարզել են Կարեն Հ.-ի հետ վիճաբանած և նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը. նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Մհեր Գ.-ն է, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել։
Կայքի տեղեկություններով՝ Կ. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում՝ որպես փաստաբան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում