«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը միջոցառումներ է անցկացրել Կոտայքի մարզում
Երեխաների միջազգային օրը լավագույն առիթ է երեխաներին ժպիտ ու ուրախություն պարգեւելու համար: Ավանդույթի համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն օրը իսկական տոնի վերածեց Աբովյան քաղաքի եւ Կոտայքի մարզի այլ բնակավայրերի փոքրիկների համար: Փուչիկներ, սիրված մուլտֆիլմերի հերոսներ, նվերներ ու երաժշտություն. տոնական մթնոորտն ապահովված էր:
«Ամենակարեւորը՝ մեր փոքրիկները լինեն երջանիկ: Ամենակարեւորը՝ թող մանկությունը լինի անհոգ: Այսօր ցանկացած ծնողի ցանկությունը դա է, որ իր երեխան երջանիկ լինի, պիտանի մարդ լինի: Ծնողը ուրիշ բան չի ուզում: Եվ դա մեր բոլորիրս գործն է, որ յուրաքանչյուրս մեր մասով կարողանանք դա ապահովել»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում.