«Գագիկ Ծառուկյան» ԲՀ աջակցությամբ անցկացվել է «Փոքրիկ վարորդ 2018» մրցույթը
Արդեն 7-րդ տարին է՝ հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ազատության հրապարակում անցկացվում է «Փոքրիկ վարորդ 2018» մրցույթը: Այս տարի նույնպես մրցույթը անցկացվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հաղթող փոքրիկ վարորդները ստացել են պատվոգիր և գավաթ: Գլխավոր մրցանակը ավտոմեքենան է: Լավագույն արդյունք գրանցած 6 փոքրիկ ստացան պատվոգիր, գավաթ և մեդալ: Գլխավոր մրցանակը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող էլեկտրական մեքենաներն էին: