Տիգրան Ավինյանի այցն Աստանա կազմակերպվել է էկոնոմ դասի չվերթով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այցն Աստանա կազմակերպվել է էկոնոմ դասի չվերթով: Այսուհետ սա է լինելու նոր կառավարության աշխատաոճը: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Նա նաև նշեց, որ Ավինյանը միայնակ է գնացել, իսկ ընդհանրապես որևէ մեկն այսուհետ շրջագայության նպատակով արտերկիր գործուղման չի մեկնելու և եթե փոխվարչապետն էկոնոմ դասով է երթևեկում, ապա մնացած բոլոր նախարարները ևս պետք երթևեկեն նույն էկոնոմ դասով:
Հիշեցնենք, որ մամուլում գրել էին, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։
Թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթիռով՝ «առաջին բորտով», որով նախկինում որևէ փոխվարչապետ՝ ո՛չ Վաչե Գաբրիելյանը, ո՛չ Արմեն Գևորգյանը, չեն օգտվել։