ՊԵԿ-ը գնագոյացման հարցը լուծելու ո՛չ գործառույթ ունի, ո՛չ ցանկություն
«Քանի դեռ օրենսդրությունը գործում է այս տարբերակով, անկախ նրանից՝ լավն է, թե վատը, բոլորը պարտավոր են իրենց պարտավորությունները կատարել օրենսդրության շրջանակներում»։
Այսօր, կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իրենց հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ՝ խոսելով հրապարակումների մասին, որ խոշոր սուպերմարկետները, եթե գան ԱԱՀ-ի դաշտ, կբարձրացնեն ապրանքների գները:
ՊԵԿ նախագահն ասաց, որ այս դեպքում կոմիտեի դիրքորոշումը հետևյալն է. «Եթե այդպիսի փոփոխություններ կլինեն, մենք ուսումնասիրություններ կանենք, որպեսզի համոզվենք՝ այդ գների բարձրացումն ինչքանով է արդարացված կամ արժանահավատ: Եթե դա կլինի իրական, մենք որևէ խնդիր չենք տեսնում, ՊԵԿ-ը գների զսպման հետ չպետք է գործ ունենա: ՊԵԿ-ը գնագոյացման հարցը լուծելու ո՛չ գործառույթ ունի, ո՛չ ցանկություն»,-ասաց ՊԵԿ նախագահը։