Մասիսի ձերբակալված քաղաքապետի պաշտոնի համար արդեն թեկնածու է հայտնվել
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունից անմիջապես հետո, արդեն իսկ աթոռակռիվ է սկսվել:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ քաղաքապետի պաշտոնի համար հայտնված թեկնածուների շարքում է նաև Մասիս քաղաքի նախկին ոստիկանապետ Գագիկ Մխիթարյանի որդին՝ Արծրուն Մխիթարյանը (հայտնի է Արտյոմ անունով):
Երկար տարիներ առաջ լինելով Մասիսի ոստիկանապետ՝ հայրն այժմ ամեն գնով փորձում է որդու համար ճանապարհ հարթել դեպի քաղաքապետի աթոռ: Մեր տեղեկություններով՝ այս հարցով հայր ու որդի փորձել են հանդիպել ու հաղորդակցման եզրեր գտնել նոր իշխանության հետ:
Կընդառաջե՞ն նրանց, թե՞ ոչ, առայժմ հայտնի չէ, սակայն հարկ է նկատել, որ թե՛ հայրը, թե՛ որդին արդեն հասցրել են դրսևորվել ու աչքի ընկնել իրենց «արկածախնդրությամբ»:
Հիշեցնենք, որ Մասիսում ձերբակալվել են քաղաքապետն ու փոխքաղաքապետը՝ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ, ի պաշտպանություն որոնց՝ կազմակերպվել է ակցիա:
Մանրամասները՝ հաջորդիվ։