Իկեր Կասիլիասը կվերադառնա՞ «Մադրիդի Ռեալ»
Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները շարունակում են սիրել իրենց երբեմնի ամենամեծ դարպասապահին՝ Իկեր Կասիլիասին։ Կասիլիասի հեռացումը բոլորը կապում են պարոն Ժոզեի հետ, իսկ պարոն Ժոզեն չի էլ հիշում այդ ամենի մասին։
Օրեր առաջ պորտուգալական «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլիասը նշել է, որ օրերից մի օր նա նորից կվերադառնա արքայական ակումբ, սակայն չգիտի, թե երբ։
Հավելենք նաև, որ 2015 թվականի հուլիս 11-ին «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարեց, որ «արքայական ակումբը» և «Պորտուն» համաձայնության են եկել։
Կասիլյասը դարձավ պորտուգալական թիմի անդամ՝ տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով։