Շոկային, անսպասելի ու պաշտոնական․ Զինեդին Զիդանը հեռանում է «Ռեալից»
Ժամեր առաջ ֆուտբոլային աշխարհին ցնցեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից եկած լուրը։ Մամուլի ասուլիսի ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարեց, որ լքում է արքայական ակումբը։
Լուրն անսպասելի էր ու անկանխատեսելի, քանի որ Զիդանի հաջողությունն անկրկնելի է ու մեծ։ Սակայն ֆրանսիացին որոշեց հեռանալ ակումբից։ Այս մասին հաղորդում են իսպանական սպորտային պարբերականները։
Հավելենք նաև, որ Զիդանը նշել է նաև, որ առաջիկայում չի պատրաստվում գլխավորել ինչ-որ ակումբ։
«Ռեալի» ղեկավարությունն էլ նոր մարզչի մասին ոչ մի հայտարարություն չի արել։