Փոթորիկներ Ռուսաստանում․ կա զոհ և վիրավորներ․ արմատախիլ է եղել 110 ծառ
Մոտ 60 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել Մոսկվայում ու ՌԴ տարբեր մարզերում տեղի ունեցած փոթորիկից։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես հաղորդում է TACC լրատվական գործակալությունը, վնասվածքներ ստացածներից 1-ը մահացել է։ 60 տուժածից 8-ը եղել են երեխաներ։
Փոթորիկը սկսվել է մայիսի 30 -ից, որը մեծ վնասներ է հասցրել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերում։ Միայն Մոսկվայում վնասվածքներ են ստացել 6 մարդ, որոնցից 2-ը երեխա։
Փոթորիկի արդյունքում մոտ 110 ծառ է արմատախիլ եղել ու կոտրվել։
Հավելենք նաև, որ եղանակը Մոսկվայում կշարունակի մնալ նույնը։ Քամու ուժգնացումը կազմում է վայրկյանում 15 մետր։