Գագիկ Ծառուկյանի անակնկալը մարզիկներին՝ կառուցվել է Կռոսֆիթի գերժամանակակից բացօթյա մարզահրապարակ (տեսանյութ)
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հերթական նվերն է մատուցում մարզիկներին ու մարզասեր հասարակությանը:
Երևանի կենտրոնում այսօրվանից իր դռներն է բացում Multi Wellness մարզահամալիրի տարածքում կառուցված ֆիզիկական համալիր մարզումների մի ամբողջություն ներառող, նորագույն մարզասարքերով համալրված՝ Կռոսֆիթի գերժամանակակից բացօթյա մարզահրապարակը: Այն ոչ միայն առաջինն ու միակն է Հայաստանում, այլև լավագույնը ամբողջ տարածաշրջանում:
Կռոսֆիթի նոր մարզահրապարակի բացմանը կրտսեր որդու՝ Հովհաննեսի հետ ներկա է եղել նաև Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ «Կենտրոն» հեռուստաընկերության տեսանյութում