«Ժամանակ». Արմեն Սարգսյանը նոր կուսակցություն է ստեղծում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո սկսել և շարունակում է ինտենսիվ աշխատել նոր կուսակցություն ստեղծելու ուղղությամբ, որն ինքը ղեկավարելու է ստվերից, և այս օրերին հանդիպում և նշանակումներ է կատարում պետական ապարատի նախկին աշխատակիցներին:
Սարգսյանը հասկանում է, որ իրեն անգլիական թագուհու կարգավիճակից կարող է դուրս բերել միայն խորհրդարանում սեփական կուսակցության զգալի ներկայությունը: Բայց նախկին նոմենկլատուրայի հաջողությունը կարող է լինել նաև հակահեղափոխության հաղթանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում