Պաշտոնից ազատում և նոր նշանակում՝ Մշակույթի նախարարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նազենի Ղարիբյանը նշանակվել է Մշակույթի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նազենի Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ էլ Արթուր Պողոսյանն իր դիմումի հմաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արթուր Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։