Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
Հասարակություն

Շիրակի պետհամալսարանից ապօրինի ազատված դասախոսների դեմ իրավաբանների մի ամբողջ բանակ է մարտնչում

Շիրակի պետհամալսարանից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2016 թվականի հուլիսին, երբ տխրահռչակ ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանը ոտք դրեց բուհ, առաջին քայլը վարչական անիմաստ հաստիքների ուռճեցումն էր` ծանոթ-բարեկամներին աշխատանքի նշանակելով: Բուհը մինչև 2016 թվականт ունեցել է մեկ իրավախորհրդատու, իսկ երբեմն էլ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ՝ 1 դրույքի համար վճարելով 125 000 (հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ աշխատավարձ: 2016 թվականի հուլիսից համալսարանն ուներ 2 դրույք ծանրաբեռնվածությամբ իրավախորհրդատու՝ վճարելով համապատասխանաբար 200 000 և 180 000 դրամ աշխատավարձ:

Ընդ որում, իրավախորհրդատուներից մեկը Սահակ Մինասյանի քրոջ որդին է՝ բաժնի վարիչ, որին վճարվում է 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ աշխատավարձ՝ միջանցքներում վերահսկողություն սահմանելու և բոլորին հետևելու համար:

Նկատենք, որ այս աշխատավարձի չափը գրեթե համարժեք է համալսարանում վճարվող գիտությունների դոկտորի աշխատավարձին: Երևի համալսարանի աշխատակիցներից և ոչ մեկը տեղյակ չէ՝ որտեղ է քրոջ տղայի աշխատանքային սենյակը, քանի որ օրվա ցանկացած ժամի միջանցքում է իր խուզարկու հայացքով: Համալսարանը տարեկան կտրվածքով իրավախորհրդատուներին վճարում է 4 560 000 (չորս միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որ կարողանան իրականացնել համալսարանի հետ կապված բոլոր գործառույթները: Ավելին, ռեկտորը պայմանագիր էր կնքել նաև «AM Law Firm» իրավաբանական ընկերության հետ՝ վճարելով տարեկան 1 միլիոն դրամից ավել գումար` իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու համար:

Սակայն նույնիսկ Սահակ Մինասյանի հրաժարականից հետո զավեշտները շարունակվում են...Մայիսի 29-ին Հովհաննես Խորիկյանի նախնական դատավարությունը հետաձգվեց, քանի որ համալսարանն այս պահին Երևանից նոր փաստաբան է վարձել: Նկատենք՝ չնայած ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հորդորին, որ երկու հեռացված աշխատակիցներին՝ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին, հնարավորինս արագ վերականգնեն իրենց նախկին աշխատանքում, պարզվեց՝ նոր ղեկավարությունը նորից շարունակում է հնի քաղաքականությունը:

Նշենք, որ Երևանից փաստաբան վերցնելու համար համալսարանն իր բյուջեից, յուրաքանչյուր մեկ դեպքի համար, վճարելու է 800 000 (ութ հարյուր հազարից) 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ: Այս պահին երկու գործ քննվելու է դատարանում (Հովհաննես Խորիկյան, Գագիկ Համբարյան), հետևաբար բուհն իր բյուջեից մոտ 2 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ նորից պետք է ավելորդ ծախսի` չհաշված աշխատակիցներին տրամադրվող տուժանքները և բարոյական վնասի համար պահանջված գումարները:

Երևանից փաստաբան վարձելու նպատակներից մեկը նաև գործընթացը երկարաձգելու նպատակ ունի...Նախկին ռեկտորը և նրա ֆան-ակումբի ներկայացուցիչները բազմիցս են հայտարարել, որ այս դատավարությունները տարիներով երկարաձգելու են...

Ռեկտորի նորանշանակ ԺՊ-ն, ՇՊՀ-ում իր կարգավիճակի համար պարտական լինելով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար և ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, բացահայտ անտեսում է ԿԳ նախարարի ՇՊՀ-ի դահլիճում արած հրահանգը և չի վերականգնում Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի իրավունքները:

Հասկանալի է, որ էթիկայի հանձնաժողովի ակտիվ անդամ Երվանդ Սերոբյանը, որն իր ստորագրությամբ թույլ էր տվել նախկին ռեկտորին հաշվեհարդար տեսնել Մինասյանի հանցագործությունները, անօրինականությունները և ապօրինությունները բարձրաձայնող դասախոսների նկատմամբ, շարունակելու է պաշտպանել իր նախկին ռեկտորի և արդեն իսկ իր սեփական շահերը:

Հ.Գ. Պարզվում է նորանշանակ ռեկտորի ԺՊ-ն ևս 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ որպես խորհրդական նոր իրավաբան է ընդունել աշխատանքի: Շատ հետաքրքիր է. 2.5 դրույք հաստիքներ զբաղեցնող 3 իրավաբանները չե՞ն կարող համալսարանի շահերը պաշտպանել դատարանում, որ փաստաբան են վարձում Երևանից... Այսինքն` Հ.Խորիկյանի և Գ.Համբարյանի դեմ 4 իրավաբան է մարտնչելու... Սա ևս մեկ ապացույց է,որ ՇՊՀ-ն այս երկու տարվա մեջ լցվել է ոչ միայն բուհական կրթությունից չհասկացող «մասնագետներով», այլև հենց այս մասնագետների շնորհիվ է,որ փոշիացվում է բուհի բյուջեն՝ անիմաստ աշխատավարձ վճարելով վերջիններիս...»։