Կրասնոյարսկի երկրամասում հայտնաբերվել են կոտրված գլուխներով չորս տղամարդու դիակներ
Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասի քրեական հետախուզության բաժինը հայտնում է, որ երկրամասի Տեսևո գյուղում հայտնաբերել են 4 մարդու դիակ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Տեղի ոստիկանական ծառայությունները մտել են տուն ու այնտեղ հայտնաբերել մահացածների դիակները։ Մահացածների թվում են տան տերը, նրա որդին, ինչպես նաև տարածքի 2 բնակիչ։ Նրանց մահվան պատճառը եղել է գանգուղեղային վնասվածքները։
Կրասնոյարսի ոստիկանությունը պարզում է մահացածների տարիքն ու ինքնությունը։ Պարզվում են նաև սպանության հանգամանքները։