Նոր արգենտինական մեգափոխանակում՝ Իտալիայում․ Իկարդին՝ «Յուվենթուս», իսկ Հիգուաինը՝ «Ինտեր»
Նոր մեգափոխանակում է հասունանում Իտալիայում։ Մրցաշրջանի վերջում «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին սկսեց ակնարկել այն մասին, որ մրցաշրջանի ավարտին միգուցե հեռանա ակումբից։
Մյուս կողմից՝ նրա հեռանալը մի քիչ անհավանական կլինի, քանի որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի խաղարկության հնարավորություն է ստացել, ու ակումբի տնօրենները չեն ցանկանա, որ նա հեռանա ակումբից։
Արդեն այսօր իտալական սպորտային պարբերականները գրում են, որ «Յուվենթուսը» ցանկանում է ձեռք բերել Իկարդիին ու «Ինտերին» առաջարկել է իր հարձակվող Հիգուաինին, ինչպես նաև 60 միլիոն եվրո։
Հավելենք նաև, որ Իկարդիով հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Չելսին», ինչպես նաև Մադրիդի «Ռեալը»։