Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը
Պաշտոնական Թբիլիսին Դամասկոսի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնում է։ Այս մասին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Դոնդուան:
Հիշեցնենք, որ այսօր Սիրիան ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը:
Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՝ դեսպանության մակարդակով:
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարությունում նշվում է, որ Սիրիայի և Հարավայի Օսիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին որոշումն ուժի մեջ է մտնում մայիսի 29-ից:
Նշենք, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն: